18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանի համաձայն՝ խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը երկու ամսով գործուղվել է Սյունիք:Հրամանի մեջ, սակայն նշված չէ՝ ինչ է անելու պաշտոնյան Սյունիքում:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
2. Ռոբերտ Ղուկասյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- նշված է հրամանում:
Նշենք, որ Ճամբարակի համայնքի ղեկավարի նախկին խորհրդական, կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը Փաշինյանի խորհրդական է նշանակվել 2019թ.-ի օգոստոսի 22-ին: Պատերազմից հետո նա պարբերաբար երկար ժամանակով գործուղվում է Սյունիքի մարզ: