Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ազատվել է աշխատանքից, Փաշինյանը ստորագրել է հրամանը:
Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը աշխատանքից ազատվելու դիմում էր գրել։ Ըստ լրատվամիջոցի՝ նա նշանակվելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ՝ ՀՀ կառավարության կողմից։
Մարզպետարանից այսօր տեղեկացրել էին, որ Բաբայանը աշխատանքի չի եկել։
«Առավոտ»-ի աղբյուրը հայտնում է նաև, որ աշխատանքից ազատվելու են նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։