24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն:
Այն իրականացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Ցուցադրության ընթացքում արվեստասեր հանրությունը կծանոթանա հայ մեծանուն երկու բանաստեղծների՝ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքներին՝ հաղորդակից դառնալով նրանց բարեկամությանը, կյանքի հետաքրքիր դրվագներին, ինչպես նաև գրքի մշակույթի բացառիկ դերին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հայաստանյան այլ թանգարաններում և գրադարաններում ևս կկազմակերպվեն տարաբնույթ ցուցադրություններ և միջոցառումներ՝ նվիրված հայ մեծ պոետի և մտածողի ծննդյան 125-ամյա հոբելյանին: