01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գործելով ի պաշտոնե ( չշփոթել դհոլ խփելու հետ), վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչ, կազմակերպիչ Փաշինյան Նիկոլին արդարացնելու պահանջով: Փաստաբան Ալեքսանդր Կուչաբաևը գրում է.
«Անխոս վճռաբեկը կբավարարի և կարդարացնի մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչ, կազմակերպիչ Փաշինյան Նիկոլին:
Իսկ արդյունքը՝ արդյունքն այն կլինի, որ կունենանք վճռաբեկի կնիքով և դատավորների ստորագրություններով դակված զուգարանի թուղթ, որ մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչ, կազմակերպիչ Փաշինյան Նիկոլը անմեղ է, իսկ պատմութունը խեղել չի ստացվի. միևնույնն է մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչը և կազմակերպիչը Փաշինյան Նիկոլն է:
Դհոլյան արդարադատություն....».- եզրահանգում է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ «Դա իմպերատիվ պահանջ էր՝ պայմանավորված այդ գործով ՄԻԵԴ վերջերս կայացված որոշմամբ։ Դրանով պայմանավորված՝ դատախազությունը ՀՀ Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ բեկանելու 2010թ. Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2008թ. Մարտի 1-2-ի դեպքերի առթիվ գործով կայացված դատական ակտերը և իրեն մեղսագրված արարքներում արդարացնել նրան»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։