16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հետաձգվեց 10-ի գործով դատական նիստը, քանի որ մեղադրվողներից Սարգիս Կարապետյանը հիվանդանոցում է և չէր ներկայացել նիստին:
«Սարգիս Կարապետյանն ինսուլտ է ստացել, այդ պատճառով ստիպված եղանք դատական նիստը հետաձգել, հուսով եմ կկազդուրվի և դուրս կգրվի հիվադանոցից և մյուս դատական նիստին ներկա կգտնվի»,-ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
Մյուս նիստին ներկայացվելու են իրեղեն ապացույցները։ Գործը կապված է Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակի դեմ բողոքող սյունեցիներին մեկ գիշերվա մեջ ձերբակալությունների դեմ բողոքի ցույցի օրվա հետ: Թեւ ցույցը մարդաշատ էր, ամբոխից 10 անձի առաջադրվել է մեղադրանք, իբրև բողոքի ցույցի ժամանակ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար:
10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյոք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել հայհոյանք վանկարկողները, և արդյոք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն:
Այս նիստին դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 9-ին ժամը 14:00-ին: