կարևոր
3262 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-16 12:18

Կոպտորեն խախտվում է կալանավորված դատավորի կրթության իրավունքը. փաստաբան

Կոպտորեն խախտվում է կալանավորված դատավորի կրթության իրավունքը. փաստաբան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանը դիմել է ԲԴԽ-ին՝ արձանագրելով, որ կոպիտ կերպով խախտվում է դատավորի կրթության իրավունքը։

Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԲԴԽ ներկայացված դիմումը, որում նշվում է, որ Բորիս Բախշիյանը, մինչև կալանավորվելը, որպես հատուկ դիմորդ՝ ընդունելության համար դիմել էր ՀՀ փաստաբանական դպրոց, անցել էր համապատասխան փուլերով ու 2022 թվականի փետրվարի 17-ին պետք է մասնակցեր ընդունելության բանավոր քննության փուլին։

Համաձայնություն ստանալու համար Երեմ Սարգսյանը դիմել է քրեական վարույթն իրականացնող մարմնին, սակայն վերջինս չի թույլատրել, որպեսզի դատավոր Բորիս Բախշիյանն իրացնի կրթության իր իրավունքը։

«Ակնկալում եմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ակտիվ միջամտությունը դատավոր Բորիս Բախշիյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կրթական իրավունքի իրացումն անխոչընդոտ ապահովելու հարցում»,-նշված է փաստաբանի դիմումում։