կարևոր
1540 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-16 10:39

Պատմության օրացույց. այսօր ծնվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը

Պատմության օրացույց. այսօր ծնվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը

Այսօր փետրվարի 16-ն է, չորեքշաբթի, տարվա 47-րդ օրը։ Տարվա ավարտին մնում է 318 օր։

Դեպքեր

1916 - Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը։

1936 - Տեղի ունեցավ չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա)

1986 - Սովետական Միությունը գործի դրել է Միր ուղեծիրական կայանը։

1919 թ. փետրվարի 16-ին Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»։ Ռեժիսորն է Օսկար Ափֆելը։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատար է ընտրվում հենց Արշալույս Մարտիկանյանը:

1934 թ. փետրվարի 16-ին Ավստրիայում ավարտվեց 4 օր տեւած քաղաքացիական պատերազմը։

1968 թ. փետրվարի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։

1999 թ. փետրվարի 16-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվեց 16 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 100-ը։

2006 թ. փետրվարի 16-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որում դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։

Ծնունդներ

1830 - Լարս Հերտերվիգ, նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ

1868 - Վիլհելմ Շմիդտ, ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան

1919 - Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան, Երուսաղեմի Հայոց Պատրիարք

1941 - Կիմ Ջոնգ Իլ, Հյուսիսային Կորեայի նախկին դե ֆակտո առաջնորդ

1953 թ.- Թաներ Աքչամը՝ թուրք պատմագիր, սոցիոլոգ, առաջին թուրք գիտնականներից մեկը, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

1959 - Արթուր Մկրտչյան, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ

1965 - Ռոբերտ Էմմիյան, հայ հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր։ Էմմիյանի ռեկորդը 8.86 մետր է, որը մինչեւ այժմ Եվրոպայի մրցույթների ռեկորդ է։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ. մայիսին։

1966 - Նարինե Դելլալյան, հայ ջութակահար

1993 - Լուկաս Սիլվա, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան

1995 - Եվա Զոհրաբյան, հայ դերասանուհի