կարևոր
4000 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-15 23:12

Մակրոնը Պուտինին խնդրել է չկատարել Դումայի պահանջը

Մակրոնը Պուտինին խնդրել է չկատարել Դումայի պահանջը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է չկատարել Պետդումայի՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու կոչը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին և խնդրում ենք չկատարել Դումայի խնդրանքը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ինչպես հայտնել էինք՝ այսօր ՌԴ Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ էր քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին: Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ պատգամավորները կարծում են, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներն ապահովելու եւ արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչներին պաշտպանելության համար, ինչպես նաեւ միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու համար։