կարևոր
2209 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-15 19:40

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին դատարանը տուգանեց 50000 դրամով

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին դատարանը տուգանեց 50000 դրամով

Աննա Դանիբեկյանը տուգանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում քննվում է ԵԴ/0253/01/19 գործը, այսօր կայացած նիստին որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հրապարակվելուց հետ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ մեղադրանքը պարզ չէ, և պահանջել են պարզաբանել մեղադրանքի էությունը, իսկ պարզաբանումներ չստանալուց հետո լքել դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել։

Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։ Դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին։