կարևոր
2122 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-15 18:45

«Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում է ներկայացրել ՍԴ

«Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում է ներկայացրել ՍԴ

 «Հայաստան» խմբակցության պատագամովր Արամ Վարդևանյանը տեղեկացոնւմ է, որ  այսօր ևս երկու դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարանին՝ դատարանների  և տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ.

 «1) Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով, վիճարկել ենք առհասարակ Դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը:

2) Գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին ևս պետք է լուծում տրվի: Մասնավորապես դիմումով վիճարկվել է այն, որ առանց տարբերակելու թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով, թե՞ ավագանու կողմից հենց գործադիր իշխանության միջամտելու և վերջինիս կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորությունը:

Ներկայացված երկու դիմումը և նշյալ խնդիրները հերթական իրական փաստեր են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի և հատկանշական է, որ այդ ձևակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի Freedom House կազմակերպության կողմից»: