Փետրվարի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և միջև։
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը։
Անվտանգության երաշխիքների շուրջ ընթացող բանակցությունների հետ կապված տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում։ Ընդգծվել է Եվրատլանտյան երկրներում հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքների հետևողական պահպանման կարևորությունը։