կարևոր
2398 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-15 16:25

Արոնյանն այսօր եզրափակչում կխաղա Նակամուրայի հետ

Արոնյանն այսօր եզրափակչում կխաղա Նակամուրայի հետ

Բեռլինում ավարտին մոտեցող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանի (ԱՄՆ) մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը կիսաեզրափակչի երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտին։

Լևոն Արոնյանը դարձյալ երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով հաղթել էր Կուբայի նախկին ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին (ԱՄՆ)։

Եզրափակչի առաջին պարտիան տեղի կունենա այսօր։

Բեռլինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցներ բաժանվել են չորս խմբի։ Արոնյանը հայտնվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուս Դանիիլ Դուբովը։ Խմբային փուլում շախմատիստներն անցկացրել են վեց տուր։

Հիշեցնենք, որ սա Գրան պրիի երեք մրցաշարերից առաջինն է։ Ընդհանուր առմամբ Գրան պրիում հանդես կգա 24 շախմատիստ՝ յուրաքանչյուր փուլում 16 մասնակից։