կարևոր
1450 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-15 10:07

Սպիտակի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է

Սպիտակի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է

Փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Տավուշի, Իջևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Գորիս-Սիսիան և Տաթև-Աղվանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

Սպիտակի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։

Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։