Մայրաքաղաքում փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ:Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերի առանձին շրջաններում փետրվարի 15-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 3-6 մ/վ, փետրվարի 18-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 2-ից 4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-ից 10 աստիճանով, փետրվարի 17-19-ը նույնքանով կբարձրանա:
Արցախում սպասվում է ձնախառն անձրև։