կարևոր
3484 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-14 19:00

Կրկին երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ

Կրկին երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:13-ին) գրանցել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: