16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Փետրվարի 14-ին 40-օրյա Մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ։
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Սուրբ Պատարագի իր քարոզում Հայր Սուրբն, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար կարևորեց հույսի խորհուրդը, որով Սիմեոն Ծերունին երեք հարյուր և ավելի տարիներ սպասում էր Փրկչին տեսնելուն՝ հորդորելով հավատացյալներին նույն հույսով իրենց հայացքներն անշեղորեն ուղղել առ Աստված:
Աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հայր Սուրբը մաղթեց հավատավոր ժողովրդին, որ Սիմեոն Ծերունու հույսը յուրաքանչյուրի սրտում պտղաբերի, մշտապես լինեն խաղաղության մեջ և մի օր երանությունն ունենան ասելու՝ «․․․․իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ․ Բ 30-31):
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: