կարևոր
1681 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-14 17:27

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամների քվեարկությամբ ԱԺ նախագահի խորհրդականն առաջադրվեց

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամների քվեարկությամբ ԱԺ նախագահի խորհրդականն առաջադրվեց

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնում հաստատել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Լևոն Սահակյանի թեկնածությունը:

Սահակյանն այս պահի դրությամբ զբաղեցնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականի պաշտոնը:

Նիստին ներկա միայն հինգ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի ձայներով հաստատվեց Լևոն Սահակյանի թեկնածությունը:

Չնայած նիստը լքած Իշխան Զաքարյանը, ըստ Պապոյանի, հայտնել էր, որ ողմ է թեկնածությանը, բայց, ըստ կանոնակարգի, նրա ձայնը չի գրանցվի՝ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ Սահակյանն ընդդիմությունից էլ կողմ ձայն ունի: