կարևոր
3733 դիտում, 9 ամիս առաջ - 2022-02-14 16:07

Նախկին մարզպետ, կեղծ դիպլոմի սկանդալով հայտնի Ռազմիկ Պետրոսյանը նոր պաշտոն ունի

Նախկին մարզպետ, կեղծ դիպլոմի սկանդալով հայտնի Ռազմիկ Պետրոսյանը նոր պաշտոն ունի

Արագածոտնի նախկին մարզպետ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական։ Հայտնում է իշխանական  «Հայկական ժամանակին» թերթը՝ հղում անելով հենց Ռազմիկ Պետրոսյանին

Ռազմիկ Պետրոսյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի պաշտոնից 2021 թվականի հոկտեմբերին: 

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ նշանակված Ռազմիկ Պետրոսյանի շուրջ բավականին լուրջ սկանդալ էր հասունացել. Մամուլում քննարկվում է այն թեման, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով:ամուլը հետաքննել է և պաշտոնական պատասխաններ է ստացել կառավարության մաս կազմող ԿԳՄՍ նախարարությունից, որ Ռազմիկ Պետրոսյանը դիպլոմ է ստացել Հովնանյանի անվան համալսարանից՝ 2002 թվականին, այն դեպքում, երբ այդ համալսարանը այդ թվականին չի ունեցել անգամ գործունեության լիցենզիա։ Մարզպետն ինքը չի հերքել, մարզպետարանը չի հերքել։ Ավելին, այդ համալսարանի տված դիպլոմը, համաձայն կրթության նախարարության պաշտոնական պատասխանի, անցողիկ չէ, քանի որ գործունեության ժամանակ դա եղել է չհավատարմագրված բուհ։