կարևոր
2383 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-14 14:21

ՊՆ-ն պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին երկրորդ նախագիծն է շրջանառում

ՊՆ-ն պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին երկրորդ նախագիծն է շրջանառում

Պաշտպանության նախարարությունը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին երկրորդ նախագիծն է դրել շրջանառության մեջ։

Նախարարությունն առաջարկում է ապրիլի 1-ից հունիսի 30-ն անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ, իսկ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել 136 միավոր տրանսպորտային միջոցներ։

Նախագծով նախատեսվում է շարժական հավաքներին ներգրավել մինչև 1400 քաղաքացու, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

Ըստ Պաշտպանության նախարարության՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­-վիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ և «Պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի 28-րդ հոդված­ների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշման համաձայն 2022 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման ցանկի պահանջներին համապատաս­խան::