կարևոր
4867 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-14 14:05

«Եվրատեսիլ»-ում Էստոնիան կներկայացնի հայազգի երգիչ Ստեֆան Այրապետյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu - Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը:

Ստեփանը հաղթել է Էստոնական երգ 2022 մրցույթը «Հույս (Hope)» երգով։ Հաղթող երգի հեղինակներն են Ստեֆան Այրապետյանը և Կառլ-Անդեր Ռայսմանը։

Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում ընտրվեց սուպեր եզրափակիչը՝ Ստեֆան «Hope», Minimal Wind ft. Էլիզաբեթ Թիֆանիի «What To Make Of This» և Էլիզայի «Fire» երգերը։ Սուպեր եզրափակչում ընդհանուր առմամբ տրվել է 57472 ձայն։

Ստեֆան Այրապետյանը մայիսին կմեկնի Թուրին՝ ներկայացնելու Էստոնիան Եվրատեսիլում։