17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու անդրադարձել հնարավոր ապաշրջափակման սկզբունքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: