կարևոր
2149 դիտում, 9 ամիս առաջ - 2022-02-14 13:29

Ալիևը պայման է դրել Հայաստանի առջև խաղաղության դիմաց

Ալիևը պայման է դրել Հայաստանի առջև խաղաղության դիմաց

Ադրբեջանի նախագահը նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում, նրա կարծիքով, հնարավոր է խաղաղության համաձայնագրի կնքումը Հայաստանի հետ։

Ալիևի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման պայմանով: 

Իլհամ Ալիեւը նաեւ վստահություն է հայտնել, որ աշխատանքը, որն այժմ կատարում է Ադրբեջանը, «այդ թվում եւ ռազմաշինության ոլորտում, էլ ավելի կուժեղացնի երկիրը եւ կդառնա Հայաստանում բարձրացած ռեւանշիստական ուժերի պատասխանը։ Մենք մեր հողում ենք։ Մենք վերադարձել ենք այդ հող՝ արյուն թափելով, շեհիդների կյանքի գնով։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա եւ ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղն Ադրբեջան է»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբանի հետ նախօրեին այցելել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Ակնա, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ալիևները մասնակցել են «Աղդամ-1», «Աղդամ-2» էլեկտրաէներգայի ենթակայանների բացմանը։ Ադրբեջանի նախագահը նաև հանդես է եկել մի շարք քաղաքական հայտարարություններով։