20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մարզական արբիտրաժային դատարանը չի բավարարել Միջազգային օլիմպիական կոմիտեի, Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի եւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության բողոքները: 15-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիեւան կշարունակի մրցելույթները Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում։
Մարզական արբիտրաժային դատարանի հատուկ կոլեգիայի նիստը սկսվել է Պեկինի ժամանակով ժամը 20.34-ին ու ավարտվել ժամը 02.10-ին։
Վալիևան արդեն իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն է դարձել Պեկինի օլիմպիադայի թիմային մրցաշարում։ Հենց նա է թիմին բերել առավելագույն 20 միավորը` ռուսական թիմին թույլ տալով մեծ տարբերությամբ առաջ անցնել մոտակա մրցակից ԱՄՆ հավաքականից։ Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը պետք է կայանար փետրվարի 7–ին, սակայն հետաձգվել էր սկզբում մինչև փետրվարի 8–ը, այնուհետև անորոշ ժամանակով։
ITA–ում հաստատել էին, որ 2021–ի դեկտեմբերի 25-ին Վալիևայից վերցված թեստը դրական արդյունք էր տվել։ Այդ մասին Ստոկհոլմի հակադոպինգային լաբորատորիան ծանուցել էր փետրվարի 8-ին, որից հետո Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը նրան ժամանակավորապես հեռացրել էր մրցումներից։
Նշենք, որ Վալիևան առաջին մրցումներն է անցկացնում մեծահասակների սահքում և իր մասնակցած ոչ մի մրցման ժամանակ չի պարտվել։ Նա հաղթանակներ է տոնել Եվրոպայի և Ռուսաստանի առաջնություններում, ինչպես նաև համաշխարհային ռեկորդներ է սահմանել կարճ և ազատ ոճերում։
Մարզիկը պետք է մասնակցի մենասահքի անհատական մրցումներին։ Կարճ ծրագիրը կկայանա փետրվարի 15-ին, ազատ ծրագիրը` փետրվարի 17-ին։