կարևոր
2302 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-14 09:10

Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի առաջին նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում կկայանա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: 

Հիշեցնենք, որ օրերս «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության նախաձեռնությամբ է ստեղծվել այս հանձնաժողովը: Հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Քննիչ հանձնաժողովի լիազորությունների  ժամկետը սահմանված է 6 ամիս:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները, և որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։

Փետրվարի 14-ին ժամը 12:00-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համատեղ ասուլիսում մանրամասն կներկայացնեն ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: