ԱՄՆ ախագահ Ջոզեֆ Ռ. Բայդենն այսօր զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ջանքերը՝ ուկրաինական ներկայիս ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը պաշտպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները արագ և վճռականորեն կպատասխանի իր դաշնակիցների և գործընկերների հետ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիային:
Առաջնորդները համաձայնել են շարունակական դիվանագիտական ջանքերի և զսպման կարևորության վերաբերյալ՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական հզորացմանն Ուկրաինայի սահմանների երկայնքով»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել նաև ԱՄՆ նախագահի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինայի շուրջ ցանկացած սցենարի, այնուհանդերձ ձգտում է Ռուսաստանի հետ դիվանագիտության հաստատմանը։