կարևոր
8827 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-13 22:38

Երկրաշարժ Հայաստանում. թարմացվող

Երկրաշարժ Հայաստանում. թարմացվող

Մի քանի րոպե առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Հաղորդվում է, որ էպիկենտրոնը Վրաստանում է: Տեղակայումը՝ 41.12 N ; 44.12 E

Պաշտոնական. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է.

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան` Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվելէ նաև Ստեփանակերտում:

Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարի 13-ին Երեւանի ժամանակով 15։29-ին երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երեւանից 8 կմ հարավ-արեւելք, ստացվել են ահազանգեր ավերածությունների վերաբերյալ: Նախորդ տարվա էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել էր Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: Հենց առաջին օրը գրանցվել էր շուրջ 46 հետցնցում։ 

***

Ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը։

«Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է նա։

***

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։

***

Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկված է, նաեւ՝ Մարմաշեն եւ Հայկավան բնակավայրերը։ Վերականգման աշխատանքները ընթացքի մեջ են. Շիրակի մարզպետ

***

11:40

ԱԻՆ. Հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել։

***

ԱԻՆ խոսնակ. փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։