կարևոր
2356 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-13 15:44

Տեառնընդառաջը հանդիսավոր կնշվի Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում

Տեառնընդառաջը հանդիսավոր կնշվի Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում

Գորիս համայնքապետարանը հայտնում է.

Փետրվարի 13-ին և 14-ին Տեառնընդառաջ եկեղեցական տոնակատարությունը այս տարի հանդիսավոր կերպով կնշվի Վերիշեն բնակավայրի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում:

Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 13-ին՝ 

  • Ժամը 17:00 Նորապսակների օրհնության կարգ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցում
  • Ժամը 17:30-ին միջոցառման մեկնարկ

           Բեմականացված ներկայացում, խարույկ՝ եկեղեցու բակում,

            Գորիսի համայնքապետարանի կողմից կհանձնվեն նվերներ 2020թվականին պսակադրված բոլոր զույգերին;

Փետրվարի 14-ին

  • Ժամը 10։00-ին նորակոչիկների օրհնության կարգ՝ Վերիշեն բնակավայրի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում
  • Ժամը 10։30-ին Մատաղի մատուցում:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում մատաղի սեղաններ են բացվելու՝ հանուն հայրենիքի հզորացման, հանուն ապագա հաղթանակների, հայոց բանակ մեկնող նորակոչիկների՝ Աստծո օրհնությամբ խաղաղ ծառայության ու տունդարձի համար։