24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:
Այսօր՝ փետրվարի 13-ին արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Պաշտոնական արարողակարգին միացել էին նաև ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը, ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը։
Այնուհետև հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան 3 պատերազմներում սրբագործված հայորդիների շիրիմներին։
Արարողակարգն ուղեկցվում էր Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։