կարևոր
4480 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-12 23:07

Ամերիկան վճռական պատասխան կտա Ռուսաստանի էսկալացիային. ավարտվել է Բայդեն-Պուտին զրույցը

Ամերիկան վճռական պատասխան կտա Ռուսաստանի էսկալացիային. ավարտվել է Բայդեն-Պուտին զրույցը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցն ավարտվել է Վաշինգտոնի ժամանակով 12:06-ին, որը տևել է մոտ մեկ ժամ։ Հեռախոսազրույցը կայացել է պաշտպանված կապի միջոցով, հեռախոսային բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը ամերիկացիներինն է եղել։ Բայդենը գտնվում է Քեմփ Դևիդի (Մերիլենդ նահանգ) իր նստավայրում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինայի շուրջ ցանկացած սցենարի, այնուհանդերձ ձգտում է Ռուսաստանի հետ դիվանագիտության հաստատմանը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ զրույցը եղել է պրոֆեսիոնալ և առարկայական, ԱՄՆ-ն պատրաստ է ավելացնել Ուկրաինային տրվող օգնությունը, եթե Ռուսաստանի Դաշնությունը շարունակի էսկալացիան։

Սպիտակ տունը նշում է, որ ԱՄՆ-ն դեռ չի հասկանում՝ Ռուսաստանը դիվանագիտությո՞ւն կընտրի, թե՞ ռազմական ուժ։ Բայդենը Պուտինի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում մնացած ԱՄՆ քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ։ ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի դինամիկայի հիմնարար փոփոխություն չի տեսնում։

Բայդենը կրկնել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կհանգեցնի համատարած մարդկային տառապանքի և կնվազեցնի Ռուսաստանի վարկանիշը:  

«Նախագահ Բայդենը նախագահ Պուտինին հասկացրեց, որ եթե Ռուսաստանը ձեռնարկի հետագա ներխուժում Ուկրաինա, Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ միասին վճռականորեն կպատասխանեն և Ռուսաստանին արագ և ծանր ծախսեր կպարտադրեն։թեև Միացյալ Նահանգները պատրաստ են դիվանագիտական ​​ներգրավվածությանը՝ լիովին համաձայնեցնելով մեր դաշնակիցների և գործընկերների հետ, մենք հավասարապես պատրաստ ենք այլ սցենարների»,- ասվում է հայտարարության մեջ։