20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
16 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում։ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգն այսօր հիանալի ելույթ ունեցավ Պեկին-2022-ի ռիթմիկ պարերի կարճ ծրագրում և մրցավարների կողմից գնահատվեց 65. 87 միավորով։ Թինան ու Սիմոնը հաղթահարեցին որակավորման փուլն ու հանդես կգան ազատ ծրագրում։
Մինչ Պեկինի օլիմպիադան, Հայաստանը ներկայացնող այս զույգը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 14-րդ տեղը։
Ռիթմ պարը հայկական զույգի մոտ Արետա Ֆրանկլինի Respect (Հարգանք) և Bridge Over Troubled Water (Կամուրջ վարար ջրի վրայով) երգերի հնչյունների ներքո էր։ Մեր զույգը սահադաշտ դուրս եկավ տասներորդը։
Մեր մարզիկներն անցան որակավորումը և հանդես կգան նաև ազատ ծրագրով։
Պարային զույգերում օլիմպիական չեմպիոն և մրցանակակիր զույգերը հայտնի կդառնան փետրվարի 14-ին: