կարևոր
2623 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-12 16:46

Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախը չկա. արտգործնախարար

Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախը չկա. արտգործնախարար

Արցախը երբեք Ադրբեջանի կազմում  չի լինի: Թող դա բոլորն իմանան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր իր հեղինակած «Ադրբեջանի էթնոազգային քաղաքականությունը եւ ազգային փոքրամասնությունների արձագանքը» գրքի շնորհանդեսըից հետո վերահաստատել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Դա մեզ համար անընդունելի է։ Ի՞նչ կարող է անել աշխարհը: Ասել՝ միացե՛ք Ադրբեջանի՞ն։ Մենք չենք միանալու, եւ ադրբեջանցիներն ի՞նչ կարող են անել. ջա՞րդ կազմակերպել։ Իհարկե՝ ոչ. Իսկ ոտնձգությունները, ահաբեկչությունը մեզ չեն վախեցնում»,- ասաց նախարարը։

Հարցին՝ արդյոք հայկական կողմը ճանաչե՞լ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բաբայանը նշեց, որ «ՀՀ-ն երբեք պաշտոնապես չի ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դա՝ առաջին։ Երկրորդ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախը չկա

Մեր մարմինը վիրավոր է, բայց մեր ոգին անկոտրում է։ Անկախ տարբեր պրովակացիաների, Ադրբեջանի կողմից կիրառվող ճնշումների, մենք մեր ճանապարհից շեղվողը չենք, իսկ կրակոցներ, պրովակացիաներ միշտ եղել են և դժբախտաբար կլինեն»։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի վարածա մշակութային վանդալիզմին՝ Արցախի Հանրապետության արտգործնախարարը հայտարել է.

«Սա մշակութային ցեղասպանություն է, ու դա տարբեր եղանակներով է իրականացվում։ Առաջին` դա բարբարոսություն է, որով ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը։ Երկրորդ` փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները։ Ինչ–որ «ալբանական թեզ» են շրջանառում։ Դա ուղղակի անհեթեթություն է։ Դա կիրառվում է այն դեպքում, երբ չեն կարողանում ոչնչացնել կոթողը։ Օրինակ` Դադիվանքը եթե իրենցով լիներ, վաղուց կոչնչացնեին, բայց փորձում են այսկերպ ոչնչացնել հայկականությունը և դարձնել ոչ հայկական մշակույթի կոթող»։

Նրա գնահատմամբ՝ հայկական հուշարձանների «ալբանացումը» նույնքան ծիծաղելի է, որքան այն պնդումները, թե շումերներն են եղել ադրբեջանցիների նախնիները, թեև ադրբեջանական ազգի ձևավորման մասին պաշտոնապես հայտարարվել է 1936թվականին։

«Քաղաքակիրթ աշխարհն էլ գոնե մի ձևով պետք է արձագանքի։ Ինչքան պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ։ Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարը։ Սրա համար պետք է միասնություն, համախմբվածություն և ճիշտ աշխարհաքաղաքականություն»,- նշել է ԱՀ արտգործնախարարը: