կարևոր
3271 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-12 12:04

Պուտինն այսօր առանձին հեռախոսազրույցներ կունենա Բայդենի և Մակրոնի հետ

Պուտինն այսօր առանձին հեռախոսազրույցներ կունենա Բայդենի և Մակրոնի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին հեռախոսազրույցներ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հանդիպման թեման կլինի Ուկրաինան։

Նա տեղեկացրել է, որ Պուտին-Բայդեն հանդիպման նախաձեռնող կողմը Վաշինգտոնն է: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Երևանի ժամանակով շաբաթ օրն օրվա երկրորդ կեսին)։  

Սպիտակ տունը ևս հաստատել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը նախատեսված է այսօր՝ փետրվարի 12-ին։ 

«Ռուսաստանն առաջարկել է հեռախոսազրույց անցկացնել երկուշաբթի օրը, մենք առաջարկել ենք շաբաթ օրը, և նրանք համաձայնել են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահները վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել նախորդ տարվա վերջին։ Մինչ այդ, դեկտեմբերի 7-ին նրանք տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ էին վարել։ Բայդենի ու Պուտինի առաջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել էր 2021 թվականի հունիսին, Ժնևում։

Մակրոնի հետ հեռախոսազրույցը, որը հաստատել է Պեսկովը, տեղի կունենա երկու առաջնորդների Մոսկվայում ավելի քան հինգ ժամ տեւած բանակցություններից օրեր անց: