16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Առնվազն 16 երկիր իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Ուկրաինան՝ զգուշանալով պատերազմի սկսմամբ։ Միացյալ Նահանգները կոչ է արել դա անել 24-48 ժամվա ընթացքում։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ըստ ԱՄՆ վարչակազմի, կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Ռազմական հարվածը հնարավոր է, այդ թվում՝ մինչև Պեկինում Օլիմպիական խաղերի ավարտը` մինչև փետրվարի 20-ը, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 11-ին Մելբուռն կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է Ավստրալիայից, Հնդկաստանից և Ճապոնիայից ժամանած գործընկերների հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել անհապաղ լքել երկիրը՝ Ռուսաստանի հետ պատերազմի սպառնալիքի պատճառով։ «Ամերիկայի քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան»,- ասել է Բայդենը NBC-ին տված հարցազրույցում։
«Մենք գործ ունենք ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ: Սա այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից»,- բացատրել է նա:
Հետևելով Բայդենի կոչին, մի շարք երկրների իշխանություններ խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին անմիջապես լքել Ուկրաինան. այդ երկրներն են.
Միաժամանակ Բլինքենը ևս մեկ անգամ զգուշացրել է Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր ռազմական ագրեսիայի լուրջ հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ Արևմուտքն արդեն ուրվագծել է կոշտ պատժամիջոցների ցանկը՝ ներառյալ տնտեսական և ֆինանսական միջոցները, արտահանման վերահսկողությունը, Ուկրաինային աջակցությունը և ՆԱՏՕ-ի հզորացումը։