18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը՝ Ռուսաստանի հետ պատերազմի սպառնալիքի պատճառով։ «Ամերիկայի քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան»,- ասել է Բայդենը NBC-ին տված հարցազրույցում։ «Մենք գործ ունենք ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ: Սա այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից»,- բացատրել է նա:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին լքել Ուկրաինայի տարածքը, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Նիդերլանդների իշխանությունները ուրբաթ՝ փետրվարի 11-ին, նույն առաջարկությամբ են հանդես եկել։
Ճապոնիայի ԱԳՆ-ն որոշել է առավելագույնը չորրորդի հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը և կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը և հրաժարվել այն այցելելուց։
Գերատեսչությունում այս որոշումը բացատրել են «ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության շարունակական աճով»։ Ճապոնիան նաև հայտարարել է, որ «ապագայում չի բացառվում կոմերցիոն թռիչքների դադարեցումը» Ճապոնիայի և Ուկրաինայի միջև։
Նման որոշում են կայացրել նաև Հարավային Կորեայի և Նիդերլանդների իշխանությունները։
Նշենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ էր տվել Ուկրաինայում ՌԴ դիվանագիտական առաքելության ոչ հիմնական անձնակազմին որոշ ժամանակով լքել երկիրը։