20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Վարչական դատարանի վճռի համաձայն՝ հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները չարաշահումներ են կատարել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնում է, որ Վարչական դատարանը մերժել է «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի հայցը` վերահաստատելով ՄՊՀ-ի որոշումը։
Նշենք, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում հավի ձվի իրացման գների բարձրացման համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել էր ոլորտի խոշոր ընկերություններին։ Բողոքելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշման դեմ, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն դատարան էր դիմել։
««Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 15 039 156 դրամի չափով»,-գրել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրել և արձանագրել էր խոշոր առևտրային ցանցերում և այլ վաճառակետերում նկատվող հավի ձվի պակասուրդի, իսկ առկայության դեպքում՝ զգալի բարձր գներով իրացվելու վերաբերյալ հարցը և 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ 7 ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթ:
Հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից հավի ձվի իրացման գների բարձրացումը որակել էր որպես գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում։ Երեք խոշոր ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: