կարևոր
1246 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-11 13:25

Երևանցիները բացասական են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը. հարցման արդյունքներ

Երևանցիները բացասական են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը. հարցման արդյունքներ

Այսօր «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսին ներկայացրեց «Երևանցիների Ձայնը» ամենամյա հետազոտության արդյունքները։

Ընկերությունը Երևանի տարածքում հունվարի 24-փետրվարի 2 հեռախոսային հարցումներ է անցկացրել, որին մասնակցել է 800 մարդ։

Հավանություն տալի՞ս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը հարցին երևանցիները պատասխանել են հետևյալ կերպ՝

  • Միանշանակ հավանություն եմ տալիս - 6.9 %
  • ավելի շուտ հավանություն եմ տալիս - 15.6 %
  • ավելի շուտ հավանություն չեմ տալիս -7.6 %
  • ընդհանրապես հավանություն չեմ տալիս- 54.6 %:

«Այսինքն՝ երևանցիների մոտ 52 տոկոսը բացասական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը»,-նշել է Արամ Նավասարդյանը:

Քաղաքացիներին խնդրել են նաև ասել, թե ինչպե՞ս են վերաբերում կառավարության կողմից թուրքական ապրանքների ներկրման արգելիք վերացմանը։

  • 18,2 տոկոսը միանշանակ հավանություն է տալիս,
  • 20 տոկոսն ավելի շուտ հավանություն է տալիս,
  • ավելի շուտ բացասական է վերաբերում 11,8 տոկոս,
  • ընդհանրապես հավանություն չի տալիս 39,2 տոկոսը։