կարևոր
1081 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-11 12:50

Երևանցիներն առաջին անգամ անվտանգության խնդիրն են արձանագրում. «Երևանցիների Ձայնը» հարցումների արդյունքները

Երևանցիներն առաջին անգամ անվտանգության խնդիրն են արձանագրում. «Երևանցիների Ձայնը» հարցումների արդյունքները

Այսօր «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսին ներկայացրեց «Երևանցիների Ձայնը» ամենամյա հետազոտության արդյունքները։

Ընկերությունը Երևանի տարածքում հունվարի 24-փետրվարի 2 հեռախոսային հարցումներ է անցկացրել, որին մասնակցել է 800 մարդ։

Քաղաքացիներին խնդրել են գնահատել վերջի մեկ տարվա ընթացքում Երևանում կատարված փոփոխությունները.

Լիովին դրական նշել է հարցվածների 12,3 տոկոսը,

ավելի շուտ դրական՝ 45,8 տոկոսը,

ավելի շուտ բացասական՝ 20,6 տոկոսը,

ընդհանրապես բացասական՝ 12 տոկոսը։

Հարցվածներին նաև խնդրել են նշել երևանցիների առջև կանգնած ամենակարևոր խնդիրները։

Ամենաշատը նշվել է հասարակական տրանսպորտի խնդիրը՝ 35,8 տոկոս,

աղբահանության խնդիրը՝ 22,9 տոկոսը, գնաճ,

ինֆլյացիա՝ 17,6 տոկոսը,

գործազրկություն՝ 11 տոկոսը,

բնապահպանական խնդիրներ ու էկոլոգիա՝ մոտ 9 տոկոսը,

կանաչապատ տարածքների բացակայություն՝ 7,2 տոկոսը,

մաքրության հարցը՝ 7 տոկոսը,

երթևեկության խնդիրներ, խցանումներ,

կայանատեղիների խնդիր՝ 4,5 տոկոսը։ 

Հատկանշական է, որ 4,5 տոկոսը նշել է անվտանգության խնդիրը։ Սա առաջին անգամ է, որ երևանցիները նշում են այդ խնդրի մասին։

Քաղաքացիներին խնդրել են գնահատել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ու իրենց վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը։

5 բալանոց սանդղակով գրեթե բոլորը ստացել են մոտ 3 բալ։

Ամենաբարձրը Շենգավիթի թաղապետն է ստացել՝ 3,9 բալ ու Մալաթիա Սեբաստիայի թաղապետը՝ 3,9 բալ։

Ամենացածրը Նորք Մարաշում ու Քանաքեռ Զեյթունում է։

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստացել է 3,7 բալ։

Երևանցիների 28,3 տոկոսը ցանկանում է Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնել Հայկ Մարությանին։

Հարցվածների 15,8 տոկոսն այլ տարբերակեր է նշել: Սակայն այդ այլ տարբերակներից որևէ մեկը 1,5 տոկոսը չեն հաղթահարել։

55,9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։