կարևոր
2053 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-11 11:40

Իսակովի պողոտայում խոշոր վթար է տեղի ունեցել

Իսակովի պողոտայում խոշոր վթար է տեղի ունեցել

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Lexus, BMW, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրանք նաև 2 քաղաքացու են տեղում բժշկական օգնություն ցուցաբերել, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Լևոն Միքայելյանը, որպեսզի հետաքրրքասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Երթևեկությունը նշված հատվածում դարձել է դանդաղընթաց, քանի որ մեքենաների բախման հետևանքով այն մասամբ դարձել է միակողմանի երթևեկելի։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների, հիվանդանոց տեղափոխված վիրավորի և տեղում բժշկական օգնություն ստացած 2 քաղաքացիների ինքնությունը։