կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-10 18:36

Ի գիտություն գործատուներին՝ աշխատավարձը վճարել անկանխիկ

Ի գիտություն գործատուներին՝ աշխատավարձը վճարել անկանխիկ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է

ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.01.2022 թվականին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝

«Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով

  • 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում,
  • 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում,
  • 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից:

Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով»։

Նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»։

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձ չվճարելու համար նախատեսված է պատասխանատվություն։

Հիշեցնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ու կից օրենքներում ԿԲ-ի փոփոխություններով առաջարկվում է 2024թ-ի հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։

Ընդ որում, անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումնրը վերահսկելու է ՊԵԿ-ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։