20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արցախի Հանրապետությյան Մարտունու շրջանի Խերխանի հիմնական դպրոցի մանկավարժական, ծնողական խորհուրդների և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացվել է հանրագիր՝ հայցելով ԱԺ նախագահի միջնորդությունը «Մարտունու շրջանի Խերխանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի լուծարման հարցի և մի շարք խնդիրների վերլուծման, վերանայման վերաբերյալ։
Արցախի Ազգային ժողովից հայտնում են, որ հանրագիրը կքննարկվի ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։
Հանրագրի բովանդակությունն ամբողջությամբ լուսապատճենով.
Մարտունու շրջանի Խերխան գյուղը համարվում է Արցախի ամենահին գյուղերից մեկը, այստեղ հնուց ի վեր ապրում էին աշխատավոր մարդիկ։ Պատահական չէ գյուղի անուներխան, այսինքն՝ խեր՝ բարի և խան՝ աշխատավոր: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռահրետակոծության չի ենթարկվել, բայց մարդկային կուրուստներ ունի. 3 զոհ և անհայտ 1 ճակը՝ Խատագիր։ Թշնամու վերահսկողության տակ է անցել գյուղի երկրորդ հատվածը՝ Կույր աղբյուրի տարածքը՝ 151 հա վարելահող, 200 հա արոտավայր։