կարևոր
2284 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-10 14:17

Վրացական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել հակահայկական քարոզչության համար

Վրացական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել հակահայկական քարոզչության համար

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել ավելի վաղ ադրբեջանամետ և հակահայկական քարոզչության համար: 

Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը։

«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար: «Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։

«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։

Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից։

Ավելի վաղ, հեռուստաընկերությունը, անդրադառնալով հայկական մածունի` Վրաստանում անվան հետ կապված խնդրին, տարրայի լուսանկար է հրապարակել վրացերեն մածուն գրությամբ, որի վրա եղել են հակահայկական «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է» գրությունը: