16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնում է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին Ազգային ժողովի 334 դահլիճում, ժամը 14-00-ին տեղի կունենա քննարկում.
«Մի քանի օր առաջ հրապարակավ հրավեր էի ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հաշվի առնելով այն, որ ի պատասխան հրավերի ստացել էի դրական արձագանք, աշխատանքային կարգով համաձայնեցվել է հանդիպման օրն ու ժամը:
2022 թվականի փետրվարի 11-ին Ազգային ժողովի 334 դահլիճում, ժամը 14-00-ին տեղի կունենա քննարկումը: Քննարկումը վերաբերում է իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության առարկային՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում և կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ: Կքննարկվեն նաև դատական համակարգի անկախության այլ սպառնալիքները: Քննարկումը լինելու է բաց բոլորի համար և հանրային»,-նշում է քննիչ հանձնաժողովի նախագահ Արամ Վարդևանյանը:
Հավելենք, որ Հանձնաժողովը ստեղծվել է 25.10.2021 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: