17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, ներկայացնելով Թուրքիայի ԱԳՆ նախարար Մ. Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ այսօրվա հայտարարությունից մի քանի դրվագ, նշում է, որ թշնամի երկրներնը շարունակում են խաղաղությամբ կոծկված սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին:
Գեղամյանը մեջբերում է Չավուշօղլուի հայտարարությունը՝ «Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու մենք քայլ չենք անում [հայ-թուրքական գործընթացում]։ Ադրբեջանն էլ է նախընտրում, որպեսզի մենք Հայաստանի հետ ուղիղ (նկատի ունի՝ առանց միջնորդների) կապի մեջ լինենք։... Ղարաբաղյան հաղթանակը մի դաս է տվել ու մի հնարավորություն ստեղծել»։
«Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը շարունակում են Արցախյան հարցը փակված համարել և, գովաբանելով փաշինյանի կառավարությանը, խաղաղությամբ կոծկված սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։ Ամեն անգամ հիշատակելով «դասի» մասին՝ Թուրքիան սպառնում է Հայաստանին, որպեսզի վերջինս կատարի վերջինիս կամքը բոլոր հարցերում»,- ամփոփում է Վարուժան Գեղամյանը։