կարևոր
1354 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-10 12:44

Պեկին-2022. Կատյա Գալստյանը զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 94-րդը

Պեկին-2022. Կատյա Գալստյանը զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 94-րդը

Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր կայացավ կանանց դահուկավազքի 10 կիլոմետր մրցաձևը դասական ոճում, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ 29-ամյա Կատյա Գալստյանն ու 18-ամյա Անգելինա Մուրադյանը։

10 կիլոմետր դահուկավազքի մրցաձևին մասնակցում էր 98 մարզիկ։ Կատյա Գալստյանը զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 94-րդ տեղը։

Ոսկե մեդալը նվաճեց նորվեգուհի Թերեզա Յոհաուգին, որը 10 կմ տարածությունն անցավ 28 րոպե 6․3 վայրկյանում։ Նրան ընդամենը 0․4 վայրկյան զիջեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կերտու Նիսկանենը և դարձավ արծաթե մեդալակիր։ Բրոնզե մեդալակիր դարձավ ֆինն Կրիստա Պարմակոսկին։

Հիշեցնենք, որ Կատյա Գալստյանը փետրվարի 8-ին մրցել էր նաև սպրինտում և զբաղեցրել էր 80-րդ հորիզոնականը և չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը։

Իսկ ավելի վաղը դահուկավազորդ Միքայել Միքայելյանը սկիաթլոնում 70 մարզիկների մեջ զբաղցրել էր 47-րդ տեղը։ Միքայելյանը փետրվարի 11-ին, կմրցի նաև դահուկավազքի 15 կմ դասական ոճում։

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է: