20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողներին հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը թաքցրել է փաստը, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զանգվածային հուղարկավորել է ադրբեջանցի զինծառայողներին։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նման հուղարկավորության վայրեր են հայտնաբերել։
«Հայտնաբերել է զանգվածային գերեզմաններ, ուստի հայկական կողմի պնդումները, թե ոչինչ չգիտի այդ գերեզմանների առկայության մասին, անընդունելի են»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին մեկ տարում հայկական կողմն ադրբեջանական կողմին է հանձնել առաջին պատերազմի ժամանակ հուղարկավորված 108 մարմին։ «Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,- հավելել է Փաշինյանը: