28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Փետրվարի 10-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2842 նոր դեպք:
Կատարվել է 7636 թեստավորում, առողջացել՝ 2548 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399 727 դեպք, որոնցից 362 004-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 040 պացիենտ:
Մեկ օրում մահացել է 6 մարդ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8114 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1560 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր կատարվել է 2 805 028 թեստավորում։