կարևոր
1960 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-10 10:42

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան պրիի կիսաեզրափակչում է

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան պրիի կիսաեզրափակչում է

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի խմբային փուլը և մտավ կիսաեզրափակիչ:

Բեռլինում անցկացվող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ եւ հաղթանակ տարավ 35-րդ քայլում։

Լեւոն Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ C խմբի միանձնյա առաջատարն է։ Կեյմերը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտը եւ ռուսաստանցի Դանիիլ Դուբովը 4 հնարավորից վաստակել են 2-ական միավոր։

Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կհանդիպի D խմբի հաղթողի հետ: Այստեղ առաջին տեղի համար պայքարում են ամերիկացիներ Վեսլի Սոն և Լեյնիեր Պերես Դոմինգեսը:

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի Գրան պրիի խաղարկության առաջին երկու տեղի հաղթողները կմասնակցեն աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարին: