28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնում է, որ Հայաստանի հետ սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Բաքվից պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 22։00-ի մոտակայքում, Շորժայի հատվածում։