կարևոր
1768 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-09 20:08

ՀՅԴ ԱԵՄ-ի հովանավորությամբ Արցախում երիտասարդները կարողանում են սեփական գաղափարները կյանքի կոչել. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՅԴ ԱԵՄ-ի հովանավորությամբ Արցախում երիտասարդները կարողանում են սեփական գաղափարները կյանքի կոչել. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր Արցախի պետական համալսարանի մոտ տեղի է ունեցել «My Coffee» սրճատան բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, «Վերելք» բիզնես ճամբարի մասնակիցներ և հաղթողներ, ուսանողներ և դասախոսներ:

Բացմանը ելույթ ունեցավ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը ներկաներին պատմեց ծրագրի իրականացման գաղափարի և ընթացքոի մասին, ինչպես նաև շնորհավորեց հիմնադիրներին՝ փայլուն արդյունքի հասնելու համար:

«Այստեղ ներկա գտնվելով բոլորս ականատեսն ենք ՀՅԴ արցախի երիտասարդական միության նախանշած արդյունքների իրականացմանը: ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Վերելք» բիզնես ճամբարի նպատակը Արցախի երիտասարդների գաղափարների կյանքի կոչումն էր, նոր աշխատատեղերի բացումը, երիտասարդներին իրենց հողին կապելը»,-իր խոսքում նշել է Վահագն Խաչատրյանը:

Ծրագրի մասնակիցներից ու հաղթողներից ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Տիրուհի Գասպարյանը, ով արդեն կյանքի է կոչել իր նախագիծը, շնորհավորեց Աննային ու Կարինային և նրանց մաղթեց հաջողություններ գործարար ոլորտում:

«Ուրախ ենք, որ ՀՅԴ ԱԵՄ-ի հովանավորությամբ Արցախում երիտասարդները կարողանում են սեփական գաղափարները կյանքի կոչել»,-ասել է նա: