կարևոր
2059 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-09 16:23

Արցախի կառավարությունում փոփոխություններ են կատարվել. նոր կոմիտե է ստեղծվել

Արցախի կառավարությունում փոփոխություններ են կատարվել. նոր կոմիտե է ստեղծվել

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Համաձայն հրամանագրի՝

-աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը վերանվանվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության,

-էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից առանձնացվել է էկոնոմիկայի մասը և միացվել ֆինանսների նախարարությանը,

- պետական կառավարման մարմինների կառուցվածքում ավելացել է պետական վերահսկողական ծառայությունը (ներկայումս գործող Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության իրավահաջորդը) և նորաստեղծ նյութական վնասների հարցերի կոմիտեն: